Հռոմում հրշեջները փրկել են հրդեհվող բնակարանից պատուհանով դուրս եկած և շենքի քարահարթակին մնացած տղամարդուն (տեսանյութ)

15:41 • 24.05.19

Իտալիայի մայրաքաղաք Հռոմի Տուսկոլանա թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկում խոշոր հրդեհ է բռնկվել, գրում է virgilio.it-ը:

Հրդեհի բռնկման պատճառը, հավանաբար, կարճ միացումն է եղել: Բնակարանում ապրող տղամարդը, այլ ելք չունենալով, ստիպված է եղել պատուհանից դուրս գալ և մնալ քարե նեղ հատվածի վրա, մինչ հրշեջներն օգնության կհասնեն:

Տղամարդը բնակարանը լքել է ոտաբոբիկ, իսկ ավելի ուշ հրդեհից առաջացած շոգի պատճառով ստիպված է եղել հանել վերնաշապիկը: Տղամարդը մոտ 30 րոպե մնացել է այդ վիճակում, մինչև փրկարարներին հաջողվել է իջեցնել նրան:

Հաղորդվում է, որ հրդեհը մարվել է, իսկ վնասը միայն նյութական է եղել: