Թրամփը կրտսեր որդուց բացի բոլոր երեխանին իր հետ կտանի բրիտանական թագավորական ընտանիքի հետ հանդիպմանը

13:36 • 24.05.19

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որն այս տարվա ամռանը պետական այցով Մեծ Բրիտանիա է ժամանելու, պատրաստվում է կրտսեր որդուց բացի մնացած բոլոր երեխաներին իր հետ տանել թագավորական ընտանիքի անդամների հետ հանդիպմանը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Թրամփը երեք ամուսնությունից ունի հինգ երեխա, որոնցից միայն ավագը՝ Իվանկա Թրամփն է պաշտոն զբաղեցնում նրա աշխատակազմում:

Հայտնի է, որ պետական այցը կտևի երեք օր՝ հունիսի 3-5-ը:

Այս կապակցությամբ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը հունիսի 3-ին ճաշ կմատուցի բարձրաստիճան հյուրերի պատվին: Ենթադրվում է, որ ճաշին ներկա կլինեն Թրամփի երեխաները, ինչպես նաև արքայազն Ուիլյամն ու կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը: