Ռուսաստանում աշակերտը Վերջին զանգի արարողության ժամանակ հարձակվել է պատգամավորի վրա (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության կազմում ներառված Մարի Էլ հանրապետության Յուրինո գյուղում Վերջին զանգի միջոցառման ժամանակ 9-րդ դասարանի աշակերտը հարձակվել է հանրապետության պետժողովի պատգամավոր Եկատերինա Վախիտովայի վրա, գրում է РИА Новости գործակալությունը:
Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է դպրոցականը հարձակվում և բռունցքներով հարվածում արարողության ժամանակ ելույթ ունեցող կնոջը:
Հաղորդվում է, որ միջադեպի առնչությամբ հետաքննություն է ընթանում, որի արդյունքում կորոշվի՝ արդյոք արժե գործը Քննչական կոմիտե հանձնել: Դպրոցի ղեկավարությունը հրաժարվել է մեկնաբանել սկանդալը:
Կրթության գծով վարչությունից հայտնել են, որ մտադիր չեն հարձակում կատարած դպրոցականի նկատմամբ միջոցներ ձեռնարկել, քանի որ վերջինս հոգեկան խնդիրներ ունի և առողջ չէ:










