+50 աստիճան. Իսրայելում անոմալ շոգն ամբողջ երկրով մեկ անտառային հրդեհների բռնկման պատճառ է դարձել (լուսանկարներ)
Մայիսի 23-ին Իսրայելում օդի անոմալ բարձր ջերմաստիճան է գրանցվել: Երկրի արևելյան հատվածում օդի ջերմաստիճանը +50 աստիճանի է հասել:
Ինչպես նշում է Ynet գործակալությունը, դրա հետևանքով երկրի ամբողջ տարածքում անտառային հրդեհներ են բռնկվել:
Հրդեհներ են բռնկվել երկրի կենտրոնական Բեյթ Շեմեշ և Էյլաթ քաղաքների մոտ գտնվող անտառներում: Հրդեհների դեմ պայքարի համար հատուկ ավիացիա և հրշեջների մարտական հաշվարկներ են մոբիլիզացվել:
Հրդեհները հասցրել են մեծ վնաս պատճառել ոչ միայն անտառներին, այլև դրանցում բնակվող կենդանատեսակներին: Բազմաթիվ մարդիկ են տարհանվել, ոչնչացվել է առնվազն 16 տուն:


















