Իսպանիայում գիտնականներն ստեղծել են առաջին «օրինական» մարիխուանան
Իսպանական Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանի ինժեներ Սալվադոր Սոլերին և նրա գործընկերներին հաջողվել է մշակել աշխարհում առաջին «օրինական կանեփը»: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ վկայակոչելով իսպանական աղբյուրը, բույսը հարուստ է օգտակար հատկություններով և չի պարունակում արգելված ՏՀԿ (տետրահիդրոկանաբինոլ) հոգեմետ միացությունը:
Գիտնականներին հաջողվել է կանգնեցնել սերմում ՏՀԿ-ի առաջացումը և ավելացնել այլ նյութերի պարունակությունը:
Նշվում է, որ նոր տեսակի բույսն ապագայում հնարավոր կլինի կիրառել Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների, հոգեկան խանգարումների և մի շարք այլ հիվանդությունների բուժման ժամանակ:
«Օրինական կանեփի» հիման վրա պատրաստված դեղամիջոցները դեղատներում կարող են հայտնվել արդեն 3-5 տարի անց՝ անհրաժեշտ կլինիկական փորձարկումներից հետո:










