Խաղաղ օվկիանոսի ֆոնին արված սելֆին ճակատագրական է եղել ամերիկուհու համար
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Կորվալիս քաղաքի բնակչուհի Միշել Քեյսին մահացել է` Խաղաղ օվկիանոսի ֆոնին լուսանկարվելիս: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, աղջիկն իր սիրելիի հետ միասին կանգնած է եղել Նեկանի լեռան վրա գտնվող հրապարակային հատվածում, սայթաքել է և պաշտպանիչ պատի վրայից ու ընկել շուրջ 30 մետր բարձրությունից:
21-ամյա Քեյսին վայրէջք է կատարել ծառի վրա: Փրկարարները հատուկ պարանների միջոցով կարողացել են նրան ցած իջեցնել և ծայրահեղ ծանր վիճալում` ուղղաթիռով, տեղափոխել են հիվանդանոց: Նա եղել է անգիտակից վիճակում, սակայն շարունակել է շնչել: Ցավոք, հիվանդանոցում աղջկա կյանքը փրկել չի հաջողվել:










