14-ամյա ամերիկացի դեռահասը գիտական երկու կոչում է ստացել

03:09 • 25.05.19

ԱՄՆ-ում 14-ամյա Քելթոն Կոստիսը մագիստրոսի կոչում է ստացել: Այս մասին տեղեկացնում է CBC News-ը:

Տղան 9 տարեկանում ընդունվել է Նեբրասկա նահանգի Բելվյուի համալսարանը: 12 տարեկանում նա համակարգչային տեխնոլոգիաների մասնագիտությամբ արդեն կրում էր բակալավրի կոչում, իսկ հետո տեղեկատվական կառավարման բաժնում պաշտպանել է մագիստրոսական թեզը:

Կոստիսը խոստովանել է, որ իր շրջապատում զարմանում են, երբ իմանում են իր ձեռքբերումների մասին: Այժմ տղան ցանկանում է աշխատանք գտնել` դիտարկելով կառավարությունում կամ որևէ ընկերությունում աշխատելու տարբերակները: Ազատ ժամանակ սիրում է զբաղվել սպորտով և, հատկապես, լողով:

Կոստիստն իր դիպլոմը կստանա հունիսի սկզբին: Նա հավելել է, որ այսքանով չի սահմանափակվելու և ապագայում մտադիր է ևս մեկ մագիստրոսական կոչում ստանալ կամ պաշտպանել դոկտորական թեզ:

14-ամյա ամերիկացի դեռահասը գիտական երկու կոչում է ստացել