Համացանցում է հայտնվել Լիոնում տեղի ունեցած պայթյունի հնարավոր մեղավորի լուսանկարը
Համացանցում է հայտնվել մայիսի 24-ին Լիոնում տեղի ունեցած պայթյունի հնարավոր մեղավորի լուսանկարը: Այն արվել է փողոցային տեսախցիկների օգնությամբ: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Խոսքը գլխարկով, ակնոցներով, հեծանվով տղամարդու մասին է: Ոստիկանությունը կասկածում է, որ նա է ակտիվացրել ականը, որն էլ Լիոնի Վիկտոր Հյուգո փողոցում պայթյունի պատճառ է հանդիսացել:
Հավելենք, որ պայթյունի հետևանքով 13 մարդ է վիրավորվել, այդ թվում` 8-ամյա երեխա: Ոստիկանությունը շարունակում է աշխատանքը նշված վայրում: Տարածքը շղթայապատվել է: Տեղի իշխանությունները կոչ են անում զերծ մնալ այդ շրջանում գտնվելուց:










