Lenovo-ն ներկայացրել է 5G ցանցով գործող առաջին նոութբուքը (լուսանկարներ)

22:26 • 27.05.19

Չինական Lenovo ընկերությունը Թայվանում անցկացված Computex ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է Project Limitless նոութբուքը, որն աշխատում է 5G ցանցով և ստեղծված է ARM Snapdragon 8cx պրոցեսորի հիմքով։ Այս մասին գրում է Engadget հարթակը։

Հայտնի է, որ նոութբուքի պրոցեսորն արդյունավետությամբ չի զիջում Intel-ին, իսկ արտաքին տեսքից սարքը չի տարբերվում սովորական ուլտրաբուքից։

ARM Snapdragon 8cx պրոցեսորի օգնությամբ արտադրողը երկու հիմնական խնդիր է լուծել՝ նվազեցնելով էներգիայի սպառումը և ապահովելով անընդհատ մուտքը համացանցին։

Նորույթն առայժմ միայն նախատիպ է, սարքի զանգվածային վաճառքը կսկսվի 2020թ․-ից ոչ շուտ։

 



Lenovo-ն ներկայացրել է 5G ցանցով գործող առաջին նոութբուքը (լուսանկարներ)