Չինացին աճուրդի է հանել ամենավտանգավոր վիրուսներով լի նոութբուքը
Չինացի նկարիչ Գուո Օ Դոնգը կազմակերպել է աճուրդ, որի ժամանակ վաճառքի է հանել Samsung ընկերության իր նոութբուքը` ամենավտանգավոր վիրուսներով լցված: Այս մասին տեղեկացնում է The Verge-ն:
Նա իր «աշխատանքն» անվանել է «Քաոսի կայունությունը» և նշել, որ այն կարող է պատճառել շուրջ 95 միլիարդ դոլարի վնաս: Նոութբուքը վնաս չի տա օգտատիրոջ տվյալներին, եթե այն չմիացվի Wi-Fi-ի կամ USB-ի միջոցով մեկ այլ համակարգչի:
Աճուրդի արդյունքները հայտնի կդառնան այսօր` ուշ երեկոյան: Նշվում է, որ վերջին գնորդն առաջարկել է 1,2 մլն դոլար, սակայն աճուրդը դեռ շարունակվում է:










