ՌԴ-ն ակտիվ աշխատում է ՀՀ-ի հետ ռոումինգի չեղարկման ուղղությամբ. ՌԴ փոխվարչապետ Ակիմով
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովը վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մոտ խորհրդակցության ժամանակ զեկուցել է Եվրասիական տնտեսական միության տարածքում ռոումինգի չեղարկման գործընթացի մասին:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, նա մանրամասնել է, որ իրենք Մեդվեդևի հանձնարարականով արագացրել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի միջև ռոումինգի չեղարկմանն ուղղված քայլերը:
Ակիմովը որպես ռոումինգի չեղարկման հաջող օրինակ բերել է Եվրապական միության փորձը. այնտեղ ռոումինգը չեղարկվել էր 2017թ.:










