Ավելի քան 470 000 դոլար. Apple-ի առաջին համակարգիչը վաճառվել է աճուրդում (լուսանկարներ)
Հեղինակավոր Christie’s աճուրդի տունը Մեծ Բրիտանիայում 471 000 դոլարով վաճառել է Apple ընկերության Apple I համակարգչի՝ ամբողջությամբ հավաքված առաջին մոդելը: Այս մասին տեղեկանում ենք աճուրդ տան կայքից:
Ընկերության Apple I շարքը ներառել է ընդամենը 200 համակարգիչ: Սովորաբար այն փայտե կմախք ու ստեղնաշար է ունեցել: Այն հնարավոր է եղել տեղադրել նաև անձնական քեյսում:
Հայտնի է, որ Apple I-ն ընկերության կողմից առաջին թողարկված համակարգիչն է և, ամենայն հավանականությամբ, առաջին անձնական համակարգիչը:
Apple I համակարգիչները թողարկվել են 1976թ.-ին և վաճառքի են հանվել 666 դոլարով: Այժմ՝ ավելի քան 40 տարի անց, սարքը վաճառվել է 705 անգամ ավելի բարձր գնով:
.jpg?mode=max)
.jpg?mode=max&height=400&width=520)
.jpg?mode=max&height=400&width=520)










