Apple-ը ներկայացրել է 7-րդ սերնդի նորագույն iPod touch-ը

23:47 • 28.05.19

Ամերիկյան Apple ընկերությունը 4 տարվա դադարից հետո ներկայացրել է iPod touch 7-րդ սերնդի նոր շարժական նվագարկիչը, որը պահպանել է նախորդ մոդելների դիզայնը՝ զգալիորեն բարելավելով տեխնիկական բնութագրիչները:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, ընկերության կայքում նշվում է, որ iPod touch-ն այժմ աշխատում է A10 Fusion միկրոպրոցեսորով, որն առաջին անգամ ցուցադրվել է iPhone 7 և 7 Plus սմարթֆոններում 2016-ին: Այն ապահովում է առավել բարձր արդյունավետություն:

Բացի այդ, նոր նվագարկիչը հնարավորություն է տալիս խմբակային զանգեր կատարել՝ օգտագործելով FaceTime տեխնոլոգիան:

Նորագույն գաջեթի մեկնարկային գինը կկազմի 199 դոլար: Խանութներում այն կհայտնվի այս շաբաթ ավելի ուշ:

Նորույթը չի համալրվել ո՛չ Touch ID-ով, ո՛չ Face ID-ով՝ պահպանելով նախկին դիզայնն ու Home մեխանիկական ստեղնը:

 

Apple-ը ներկայացրել է 7-րդ սերնդի նորագույն iPod touch-ը