Lուսանկարիչը գիշերային Ճապոնիան պատկերող ուշագրավ ֆոտոշարք է ներկայացրել
Ճապոնացի ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչ Ջուն Կամամոտոն, որը հայտնի է նաև Ջունոգրաֆի կեղծանվամբ, ուշագրավ ֆոտոշարք է ներկայացրել, որում պատկերված է գիշերային Ճապոնիայի կյանքը:
Ֆոտոշարքը հրապարակվել է designyoutrust.com կայքում և հիմնականում կենտրոնանում է քաղաքային ու փողոցային լուսանկարչության վրա:
Ֆոտոշարքում տաղանդավոր լուսանկարիչը որսացել է գիշերային լույսերի կախարդական գրավչությունը, անձրևը և մարդկանց, որոնք ամբողջացնում են գիշերային քաղաքի պատկերը:
Ֆոտոշարքի լավագույն կադրերը ներկայացնում ենք ստորև.
























































