Ամերիկացի գիտնականները Հնդկական օվկիանոսում ավելի քան 20 000 տարվա հնության ջուր են հայտնաբերել
ԱՄՆ Չիկագոյի համալսարանի գիտնականները հետազոտության շրջանակում Հնդկական օվկիանոսի ժայռային ձևավորումներում ավելի քան 20 000 տարվա պատմություն ունեցող ջրով լի «գրպաններ» են հայտնաբերել:
Նշվում է, որ սովորականից ավելի աղի ջուրը թվագրվում է Սառցե դարաշրջանին, գրում է livescience.com:
«Ըստ ամենայնի՝ 20 000-ամյա օվկիանոսի իսկական կտոր է հայտնաբերվել»,- ասել է հետազոտող Կլարա Բլաթլերը:
Գիտնականներն ուշադրություն են դարձրել ջրում աղի անսովոր բարձր մակարդակին:
«Դա առաջին նշանն էր այն բանի, որ մեզ մոտ իսկապես ինչ-որ յուրահատուկ բան է»,- հավելել է Բլաթլերը:
Ջրում աղի բարձր մակարդակը բացատրվում է նրանով, որ այդ ժամանակաշրջանում ջրի զգալի պաշարներ կենտրոնացված են եղել սառցի տեսքով՝ ներառյալ բևեռային հսկայական սառցադաշտում, որն ավելի քան 1000 կմ տարածք է զբաղեցրել: Նման պայմանները նպաստել են օվկիանոսի ջրերում աղի մակարդակի բարձրացմանը, քանի որ ջրի ծավալն ավելի փոքր է եղել, իսկ աղիությունը՝ ավելի մեծ:










