Dell-ը ներկայացրել է XPS նոթբուքի նոր գերբարակ տարբերակը (լուսանկարներ)

18:52 • 29.05.19

Ամերիկյան Dell ընկերությունը ներկայացրել է նորացված գերբարակ XPS 13 նոթբուքը, որը մի շարք կատարելագործված բնութագրիչներով է ներկայանում:

Ինչպես հաղորդում է The Verge-ը, նորույթը համալրվել է 13.4 դյույմ անկյունագծային 4K Ultra HD+ էկրանով`3840×2400 պիքսել կետայնությամբ կամ Full HD+ էկրանով՝ 1920×1200 կետայնությամբ: 

Հաղորդվում է նաև Eyesafe տեխնոլոգիայի մասին, որի նպատակն է տեսողության վրա կապույտ լույսի վնասակար ազդեցության նվազեցումը:

Աշխատում են նոթբուքերը 9-րդ սերնդի Intel պրոցեսորներով, որոնք համալրված են հովացման նորացված համակարգով, ինչը թույլ է տալիս առավել արդյունավետ աշխատել: 

Օպերատիվ հիշողության ծավալը կարող է հասնել մինչև 64 ԳԲ-ի, իսկ ներկառուցված հիշողությունը՝ 256 ԳԲ-1 ՏԲ-ի:

Տեսողականորեն գաջեթը դարձել է 8 տոկոսով ավելի բարակ՝ նախորդ մոդելի համեմատ և համալրվել է ավելի մեծ սենսորային հարթակով (թաչփադ):

Նոթբուքի արժեքը կկազմի 999 դոլար:  

 


Dell-ը ներկայացրել է XPS նոթբուքի նոր գերբարակ տարբերակը (լուսանկարներ)