Rammstein-ը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ անդրադառնալով գաղութացման թեմային (տեսանյութ)
Գերմանական Rammstein խումբը նոր տեսահոլովակ է ներկայացրել վերջին ալբոմում տեղ գտած Ausländer («Օտարերկրացին») երգի համար: Ինչպես գրում է esquire.ru-ն, երաժիշտներն իրենց բնորոշ սադրիչ ոճով ուսումնասիրում են գաղութացման թեման:
Հոլովակի սկզբում խմբի մասնակիցները փչովի նավակով ժամանում են մի կղզի, որը լի է տեղացի բնակիչներով, ինչով հղում է արվում փախստականներին, որոնք նույն եղանակով փորձում են հասնել Եվրոպայի ափեր:
Կղզում սպիտակամորթները որս են անում, խմում են և պարում, ինչպես նաև տեղաբնակներին երաժշտություն և նկարչություն սովորեցնում:
Կրկներգի ժամանակ կատարողներից մեկը երեք լեզվով կոչ է անում սիրել միմյանց՝ ռուսերենով, անգլերենով և ֆրանսերենով:










