Հնդկական YouTube-յան ալիքն առաջինն աշխարհում 100 մլն բաժանորդ է գրանցել

19:54 • 29.05.19

Հնդկական T-series յութուբյան ալիքի հետևորդների թիվը հասել է 100 մլն-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ալիքի թվիթերյան հաղորդագրությունը:

«Ամենամեծ YouTube-յան ալիքը՝ T-Series-ը, կարողացել է տեսահոսթինգի պատմության մեջ նոր նվաճում գրանցել և առաջինն է հատել 100 մլն բաժանորդի շեմը: Շնորհակալություն, որ ուղեկցել եք մեզ այս ճանապարհին: T-Series, ստիպում ենք Հնդկաստանին հպարտանալ», - ասվում է թվիթերյան հաղորդագրության մեջ:

ԶԼՄ-ների տվյալներով՝ վերջին ամիսներին T-series-ը, որը հիմնականում երաժշտական տեսանյութեր է հրապարակում, լարված պայքար է մղել տեսահոսթինգում առաջնության համար՝ մրցակցելով PewDiePie վիդեոբլոգերին պատկանող ալիքի հետ:

 

Հնդկական YouTube-յան ալիքն առաջինն աշխարհում 100 մլն բաժանորդ է գրանցել