«Գահերի խաղի» հայտնի դերասանը ֆիլմի ավարտից հետո հոգեբանական լուրջ խնդիրների առաջ է կանգնել

06:04 • 29.05.19

Դերասան Քիթ Հարինգթոնը, որը շատերին հայտնի է «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալում Ջոն Սնոուի դերով, գաղտնի բուժում է անցնում վերականգնողական կենտրոնում, որտեղ պայքարում է սթրեսի և ալկոհոլային կախվածության դեմ: Այս մասին տեղեկացնում է Page Six-ը:

Նշվում է, որ պատճառը հայտնի հեռուստասերիալի ավարտն է և որ այս մտքի հետ դերասանը չի հաշտվում: Աղբյուրի հավաստմամբ` 32-ամյա Հարինգթոնը գտնվում է Կոնեկտիկուտ նահանգի Prive Swiss էլիտար բուժհաստատությունում: Նշվում է, որ այդ հիվանդանոցում մեկ ամսվա բուժումն արժե 120,000 դոլար:

«Գահերի խաղի» ավարտը մեծ հարված էր Քիթի համար: Նա հասկացավ, որ սա վերջն է: Դա այն էր, ինչի ստեղծման վրա նրանք աշխատել էին տարիներ շարունակ: Հարինգթոնը կլինիկայում է: Պատճառը սթրեսն է, հոգնածությունը և ալկոհոլից կախվածությունը»,- պատմել է դերասանի ընկերը:

Հիշեցնենք, որ «Գահերի խաղ»-ը դարձել է HBO-ի պատմության մեջ ամենաթանկարժեք նախագիծը: Հեռուստասերիալի վերջին սերիան բացարձակ ռեկորդ է գրանցել հեռուստադիտողների թվի առումով: Այն դիտել է շուրջ 19,3 մլն մարդ:

«Գահերի խաղի» հայտնի դերասանը ֆիլմի ավարտից հետո հոգեբանական լուրջ խնդիրների առաջ է կանգնել