Ասիայում տարածված ապուրը կներառվի ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում

18:01 • 29.05.19

Ասիայում առաջարկում են ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկել «թոմ-յամ» ապուրը: Ինչպես հայտնում է Bangkok Post-ը, նման առաջարկ է ներկայացրել Թաիլանդի մշակույթի նախարար Վիրա Ռոջպոջչանարաթը:

Ապուրը «հավերժացնելու» որոշում է կայացվել Մշակույթի նախարարության՝ երկրում մշակութային ժառանգության պահպանման և առաջխաղացման հարցերով հանձնաժողովի նիստում: Պաշտոնական փաստաթղթերը նախատեսվում է ՅՈւՆԵՍԿՕ ներկայացնել 2020-ի գարնանը:

«Թոմ-յամ» կծու ապուրը հանդիսանում է Թաիլանդի և Լաոսի ազգային ուտեստը, որի պարտադիր բաղադրիչներն են համարվում լայմի տերևները և մատնունու արմատը:

Ավելի վաղ մշակութային համաշխարհային ժառանգության ցանկը համալրել է վրացական խաչապուրին:

 

 

Ասիայում տարածված ապուրը կներառվի ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում