69 տարեկանում մահացել է ջազ երաժիշտ Տիգրան Կոպալեանը
Մահացել է երգիչ, երաժիշտ և երգերի հեղինակ Լեոն Ռեդբոունը (ծնված՝ Տիգրան Կոպալեան, Dikran Gobalian): Ջազ և բլյուզ ժանրում իր ուրույն տեղը գրաված կատարողը կյանքից հեռացել է 69 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է The Variety-ն:
Ռեդբոունը հայտնի էր 20-ականների և 30-ականների հնաոճ երաժշտական կատարումներով, սակայն նրան հաջողվել է բեմ դուրս գալ և հայտնվել երաժշտական հեռուստաշոուներում, հատկապես՝ 70-ականներին:
Իր ստեղծագործական կյանքի ընթացքում երգիչը 16 ալբոմ է թողարկել, որոնցից վերջինը՝ 2014-ին:
Տիգրան Կոպալեանը ծնվել է 1949-ին Կիպրոսում, այնուհետև տեղափոխվել Կանադա: Toronto Star ամսագիրը նրա մասին առաջին անգամ հոդված է հրապարակել 1980-ին, որում էլ հայտնել է, որ նրա իսկական անունը Տիգրան Կոպալեան է:










