Bugatti Chiron-ից էլ արագ. Չինաստանում ներկայացվել է գերարագընթաց մագլև գնացք, որն ավելի քան 600 կմ/ժ արագություն է զարգացնում

13:26 • 30.05.19

Չինաստանում ներկայացվել է մագնիսական լողքով (լևիտացիա) գերարագընթաց գնացքի նախնական օրինակ, որի զարգացրած առավելագույն արագությունը գերազանցում է 600 կմ/ժ-ը:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, գնացքը ստեղծվել է պետական China Railway Rolling Stock Corporation (CRRC) ընկերության կողմից: Այն կգործարկվի 2021թ.:

Մագնիսական լողքի շնորհիվ համակարգը թույլ է տալիս, որ մագնիսական ուժերն օգնեն այդպիսի բարձր արագություն զարգացնել: Մագնիսները  երկաթգծից բարձրացնում են գնացքն ու հետո այն առաջ մղում: Միևնույն ժամանակ գնացքը չի կորցնում իր հավասարակշռությունը:

Ներկայում մագլև գնացքներն օգտագործվում են Ճապոնիայում և Հարավային Կորեայում:

Bugatti Chiron-ից էլ արագ. Չինաստանում ներկայացվել է գերարագընթաց մագլև գնացք, որն ավելի քան 600 կմ/ժ արագություն է զարգացնում