Արեգակնային համակարգի խոշորագույն «անանուն» մոլորակն անվանում է ստացել
Արեգակնային համակարգի խոշորագույն «անանուն» գաճաճ մոլորակը, որն նշվում էր որպես 2007 OR10, անվանվել է չինական ջրի աստված Գունգունի պատվին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով մոլորակի հայտնաբերողներին:
«Մենք տպավորված էին հանրության ուշադրությամբ. ընդհանուր առմամբ, քվեարկությանը 280 000 մարդ է մասնակցել: Սկզբում առաջատարը «Վիլի» անունն էր, հետագայում առաջ անցավ «Գունգունը»: Կարծում եմ, որ դա համապատասխան ընտրություն է, այդ աստվածությունն անձնավորում էր քաոսը, ջրհեղեղները և Երկրի ուղեծրի «ճոճումները»»,- ասել է Հավայան կղզիների աստղադիտարանի մոլորակագետ Մեգան Շոումբը:
Նոր մոլորակը 2007-ին հայտնաբերել են Շոումբը և Մայքլ Բրաունը: Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, որ այն Պլուտոնի ոչ մեծ «հարևանն» է:
Հետաքրքրությունը մոլորակի նկատմամբ վերածնվել է երեք տարի առաջ, երբ հունգարացի աստղագետները, երկարատև դիտարկումներ անցկացնելով, պարզել են, որ իրականում մոլորակի տրամագիծը ավելի մեծ է, քան կարծում էին նախկինում, ինչն այդ «անանուն» մոլորակը դարձրեց ամենամեծը գաճաճ մոլորակների շարքում:










