Առնոլդ Շվարցենեգերը կրկնօրինակելու է ամերիկլյան նոր անիմացիոն ֆիլմի սուպերհերոսներից մեկին

06:04 • 30.05.19

Ամերիկացի դերասան Առնոլդ Շվարցենեգերը կրկնօրինակելու է «Սուպերհերոսների մանկապարտեզը» նոր անիմացիոն ֆիլմի հերոսներից մեկինը, գրում է Газета-ն:

Ըստ աղբյուրի՝ Շվարցենեգերը կկրկնօրինակի սուպերհերոս Առնոլդ Արմսթրոնգին, որը նախկինում պայքարել է հանցագործության դեմ, իսկ հիմա աշխատում է մանկապարտեզում՝ որպես դաստիարակ: Կերպարն օժտված է սուպերկարողություններով:

«Սուպերհերոսների մանկապարտեզը» անիմացիոն շարքի գաղափարը պատկանում է կոմիքսների հեղինակ Սթեն Լիին, որը մահացել է նախորդ տարի: Ֆիլմի մտահղացումն առաջացել է այն բանից հետո, երբ հարցրել է Շվարցենեգերին, թե ինչ նախագծեր է նա երազում իրականացնել:

 

Առնոլդ Շվարցենեգերը կրկնօրինակելու է ամերիկլյան նոր անիմացիոն ֆիլմի սուպերհերոսներից մեկին