Գիտնականները նախապատմական «կորուսյալ» աշխարհ են հայտնաբերել Հյուսիսային ծովում
Բրեդֆորդի համալսարանի բրիտանացի գիտնականները Հյուսիսային ծովում քարե դարաշրջանի «կորուսյալ» աշխարհ են հայտնաբերել:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գիտական ամսագրում հրապարակված հոդվածը, 11-օրյա գիտարշավի ընթացքում մասնագետները փորձանմուշներ են վերցրել և պարզել, որ լանդշաֆտի և քարացած մնացորդների տարիքը կարող է հասնել մոտ 10 000 տարվա:
Ուսումնասիրվող տարածքն ընկած է Բրիտանիայի արևելյան ափերի և Հյուսիսային ծովի հարավային մասում գտնվող մայրցամաքային հատվածի միջև:
Նախկինում փորձագետները պարզել են, որ ծովի հատակին պնդացած տորֆի հետքեր են հայտանաբերել: Նրանց կարծիքով՝ շուրջ 12 տարի առաջ այս տարածքում կարող էին բնակվել որսորդությամբ և հավաքչությամբ զբաղվող նախամարդիկ: Մոտ 4000 տարի անց տեղանքը հեղեղվել է: Մասնագետները մտադիր են շարունակել ուսումնասիրությունները տարածաշրջանում:










