Apple-ը մտադիր է հրաժարվել iTunes-ի ծառայություններից
Apple-ը մտադիր է հրաժարվել iTunes-ի ծառայություններից, որի միջոցով մոտ 20 տարի օգտատերերին հասանելի են եղել հեռուստատեսային նախագծերը: Այդ մասին երկուշաբթի կհայտարարի ընկերության ղեկավար Թիմ Կուկը՝ «WWDC 2019» համաժողովի ընթացքում, հաղորդում է РЕН ТВ-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մեդիա նվագարկիչը կփոխարինվի երեք առանձին ծրագրերով՝ Music, TV և Podcasts՝ iTunes-ի փոխարեն: Դրանք համահունչ կլինեն Apple-ի հեռուստածրագրերին, որոնք առկա են iPhone-ի և iPad-ի մեջ:
Նշվում է, որ Apple-ը նաև մտադիր է ներկայացնել առողջապահական հավելվածների և քարտեզների, հաղորդագրությունների, Apple Books-ի, Home-ի և Mail-ի թարմացումներ:










