«Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջաբանը համաձայնեցվել է «Սառույցի և կրակի երգ» ստեղծագործության հեղինակ Ջորջ Մարտինի հետ

19:46 • 01.06.19

Ամերիկացի դերասան Այզեք Հեմփսթեդ-Ռայթը, որը հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում մարմնավորած Բրան Ստարկի դերով, պատմել է, որ հեռուստաշոուի ավարտը համաձայնեցվել է «Սառույցի և կրակի երգ» ստեղծագործության հեղինակ Ջորջ Մարտինի հետ:

 

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, դերասանի խոսքով՝ սերիալի ստեղծողներ ու ցուցադրման կազմակերպիչներ Դևիդ Բենիոֆը և Դ. Բ. Բայսը Մարտինի հետ քննարկել են Բրանի ճակատագիրը: Նրա հերոսի համար երկու սյուժետային շրջադարձ էր նախատեսվում՝ Հոդորի բացահայտումը և Վեց թագավորությունների գահի ստացումը: Հեմփսթեդ-Ռայթը նկատել է, որ ուշագրավն այն է, որ ինքն ինչ-որ կերպ ներգրավվել է այն հարցում, թե Մարտինն ինչպես է տեսնում սերիալի ավարտը:

«Դա սերիալն ավարտելու իսկապես լավ տարբերակ էր», - ասել է դերասանը: Մարտինը նշել է, որ գրքում Բրանը թագավոր է լինելու:

«Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջաբանը համաձայնեցվել է «Սառույցի և կրակի երգ» ստեղծագործության հեղինակ Ջորջ Մարտինի հետ