ՆԱՍԱ-ն մոտ 255 մլն դոլար կհատկացնի երեք ընկերությունների՝ դեպի Լուսին սարքավորումներ տեղափոխելու համար
ՆԱՍԱ-ն ընտրել է երեք ընկերություն, որոնք պետք է գիտատեխնիկական սարքավորումներ տեղափոխեն Լուսին՝ ամերիկյան տիեզերագնացների՝ 2024 թվականին նախատեսված թռիչքից առաջ, հաղորդում է ТАСС-ը:
Ըստ աղբյուրի՝ ՆԱՍԱ-ն հայտնել է, որ 79,5 մլն դոլար կհատկացնի Astrobotic ընկերությանը՝ դեպի Լուսին 14 թռիչք իրականացնելու համար: 77 մլն դոլար կտրամադրվի Intuitive Machine և ևս 97 միլիոն դոլար Orbit Beyond ընկերությանը՝ սարքավորումները Լուսին տեղափոխելու համար:
«Այս համագործակցությունը մեզ ավելի կմոտեցնի Լուսնի վրա գիտական հանելուկների լուծմանը, ինչպես նաև կփոխեն մեր պատկերացումները տիեզերքի մասին»,- նշել է ՆԱՍԱ-ի հետազոտությունների գծով տնօրենի օգնական Թոմաս Զարբուկեն:










