Գիտնականներն Արեգակնային համակարգի նոր մոլորակն անվանել են չինական էպոսի հերոսներից մեկի պատվին

06:41 • 01.06.19

Գիտնականներն Արեգակնային համակարգի անանուն փոքր մոլորակներից մեկն անվանել են չինական էպոսում Ջրի Աստված Գունգունի պատվին, հաղորդում է РЕН ТВ-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մոլորակը Պլուտոնի արբանյակն է և պատկանում է պլուտոնոիդ մարմինների դասին: Այն հայտնաբերել է Կալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարանի գիտնական Մայքլ Բրաունը՝ 2007 թվականին: Մոլորակի տրամագիծը 1500 կիլոմետր է:

Ավելի վաղ աստղագետներն այդ օբյեկտները դիտարկում էին որպես աստերոիդներ, սակայն նորագույն աստղադիտակների միջոցով կատարված հայտնագործություններից հետո հաստատվել է, որ այդ մարմինները բաղկացած են այն նյութերից, որոնցից ստեղծվել է Արեգակնային համակարգը:

Գիտնականներն Արեգակնային համակարգի նոր մոլորակն անվանել են չինական էպոսի հերոսներից մեկի պատվին