Porsche-ն այդպես էլ սերիական արտադրության չհանձնեց իր վերստեղծած գերթեթև մեկ տեղանի սպորտային մոդելը

17:25 • 02.06.19

Գերմանական Porsche ընկերությունը 2015-ին 981 Boxster-ի հիման վրա թեթև սպորտային մեքենա է կառուցել բլուրները բարձրանալու համար, որը պետք է դառնար 1968 թվականի արտադության 909 Bergspyder մոդելի ժամանակակից տարբերակը:

Սակայն, ինչպես գրում է Motor.ru-ն, պատմությունն այլ կերպ է տնօրինել նորագույն մեքենայի ճակատագիրը, և սպիտակ-կանաչ երանգով ներկայացած սփիդսթերն այդպես էլ սերիական արտադրության չի հանձնվել:

1968-ին Porsche-ն թողարկել էր 909 Bergspyder մեկ տեղանի սփիդսթերը, որը նախատեսված էր բլուրներն արագ բարձրանալու մրցաշարի համար: Այս մոդելը կարճ ժամանակահատված է թողարկվել, սակայն Bergspyder անունը դեռ պետք է վերածնվեր:

2015-ին վերածնված Porsche 981 Bergspyder-ը կարող էր դառնալ ընկերության պատմության արմատական փոփոխությամբ ներկայացած նորույթը, սակայն որոշ երկրների օրենսդրության համաձայն` այն հնարավոր չէր դասել է ճանապարհային երթևեկության տրանսպորտային միջոցների շարքը, ինչը նշանակում է, որ վաճառքի հեռանկարներն այս դեպքում մշուշոտ էին: Այդ պատճառով էլ 1960-ականների ոճով ժամանակից սփիդսթերն այդպես էլ սերիական արտադրության չհանձնվեց:

Porsche-ն այդպես էլ սերիական արտադրության չհանձնեց իր վերստեղծած գերթեթև մեկ տեղանի սպորտային մոդելը