Չինաստանը հաջողությամբ նոր սերնդի հրթիռ է փորձարկել (տեսանյութ)
Չինաստանի Ազգային-ազատագրական բանակը հաջորդ սերնդի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկումներ է իրականացրել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Defence Blog-ին:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ խոսքը ստորջրյա նավերից արձակման համար նախատեսված JL-3 հրթիռների մասին է: Փորձարկումներն անցկացվել են Բոհայ ծովախորշում: Արձակման վկաներն են դարձել ցամաքում հավաքված բազմաթիվ մարդիկ և ձկնորսները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ չինական «Չանչժեն-4» (Long March-4B) հրթիռակիրը հաջող փորձարկում է իրականացրել՝ երկու գիտական արբանյակ արձակելով ուղեծիր:
Տեսանյութն՝ այստեղ:










