Ուրիշի հաշվին Ալսուն միավորներ է կուտակում. Լոզան քննադատել է երգչուհուն
Երաժիշտ Յուրի Լոզան քննադատել է ռուսական էստրադայի երգչուհի Ալսուին այն բանից հետո, երբ վերջինիս դուստրը` Միկելա Աբրամովան, Ռուսաստանի «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի շնորհիվ վաստակած 1 մլն ռուբլի ծավալով մրցանակը փոխանցել է Անժելա Վավիլովայի անվան թաթարական հիմնադրամին: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Ուրիշի հաշվին Ալսուն միավորներ է կուտակում: Այդ գումարը նրանը չէր: Եթե Ալսուն ցանկանում էր բարեգործություն կատարել, թող դա աներ իր սեփական միջոցներով, ոչ թե ուրիշի միջոցով: Շատ տգեղ արարք է»,- ասել է Լոզան:
Հիշեցնենք, որ Միկելա Աբրամովան հաղթող էր ճանաչվել նախագժի 6-րդ եթերաշրջանում` հանդիսատեսի քվեարկության արդյունքում, սակայն ավելի ուշ արդյունքները չեղարկվել էին և ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող հեռուստանախագծի հատուկ թողարկման ժամանակ եզրափակչի բոլոր մասնակիցները ճանաչվել էին հաղթողներ:










