Հավայան կղզիներում հայտնաբերել են մակաբույծ, որը սնվում է մարդու ուղեղով

03:31 • 02.06.19

Հավայան կղզիների առողջապահության նախարարությունն ու հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնները զգուշացրել են վտանգավոր մակաբույծների մասին, որոնք սնվում են մարդու ուղեղով: Այս մասին տեղեկացնում է Sky News-ը:

Նշված կառույցները հաղորդագրություն են տարածել այն բանից հետո, երբ մի քանի մարդ վարակվել է վերոնշյալ ինֆեկցիայով: Մակաբույծները, հայտնվելով մարդու օրգանիզմում, սնվում են ուղեղի հյուսվածքով, որն առաջացնում է մենինգիտ: Հիվանդությունը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների, իսկ երբեմն նույնիսկ մահվան:

Վարակի փոխանցողներ են համարվում առնետային ճիճուներն ու խխունջները: Մակաբույծներն օրգանիզմում կարող են հայտնվել չլվացած մրգերի կամ բանջարեղենի միջոցով: 2019 թվականին այս հիվանդությամբ վարակվել է 5 մարդ:

Հավայան կղզիներում հայտնաբերել են մակաբույծ, որը սնվում է մարդու ուղեղով