Dragon տիեզերանավը անջատվել է Միջազգային տիեզերակայանից
Ամերիկյան SpaceX ընկերության Dragon բեռնատար տիեզերանավը երկուշաբթի անջատվել է Միջազգային տիեզերականից: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, ուղիղ հեռարձակումը Միջազգային տիեզերակայանից ցուցադրվել է ՆԱՍԱ-ի կայքում:
Տիեզերանավը գտնվել է կայանից 10 մետր հեռավորությամբ՝ Canadarm հեռակառավարման համակարգի օգնությամբ: ԱՄՆ արևելյան ափամերձ շրջանի ժամանակով 12:00-ին (երևանյան ժամանակով 20:00) հրաման է արձակվել նավի անջատման մասին:
Հեռակառավարման համակարգից անջատվելուց հետո տիեզերանավից շարժիչը միացնելու հրաման է տրվել՝ ուղեծրից նավի դուրս գալու համար:










