Lamborghini-ն խաչասերել է Huracán սուպերքարը և Urus քրոսովերը (լուսանկարներ)

23:17 • 04.06.19

Իտալական Lamborghini ընկերությունը Urus քրոսովերի ստեղծման ժամանակ ստացած փորձը կիրառել է Huracán Sterrato կոնցեպտային մոդելի ստեղծման համար:

Ինչպես գրում է Motor.ru-ն, իրականում իտալական ապրանքանիշը սուպերքարի և ամենագնացի հիբրիդ է ստացել: Lamborghini Huracán Sterrato կոնցեպտային մոդելը կառուցվել է Huracán EVO-ի հիման վրա և համալրված է 5.2 լիտր ծավալային V10 ատմոսֆերային շարժիչով, որը 640 ձիաուժ հզորություն է զարգացնում:

Սուպերքար-ամենագնաց հիբրիդային մոդելը համալրվել է հատուկ փոփոխություններով ասֆալտապատ ճանապարհներից դուրս երթևեկելու համար:

Իտալական մեքենաշինական հսկայի վերամշակման բաժնի ղեկավար Մաուրիցիո Ռեջանիի խոսքով՝ Huracán Sterrato-ն ցուցադրում է Lamborghini-ի՝ ապագան ձևավորելու ձգտումը:



 

Lamborghini-ն խաչասերել է Huracán սուպերքարը և Urus քրոսովերը (լուսանկարներ)