Օգտատերերը հայտնել են Twitter սոցկայքի աշխատանքում խափանման մասին
Օգտատերերը հայտնել են Twitter սոցկայքի աշխատանքում խափանման մասին: Սոցկայքի աշխատանքում խափանումը նկատվել է լուսադեմին՝ երևանյան ժամանակով ժամը 6-ից սկսած: Այդ մասին հայտնել է Downdetector կայքը, որը զբաղվում է հանրահայտ համացանցային ռեսուրսների աշխատունակության մոնիթորինգով:
Օգտատերերը նշել են, որ խնդիրները հիմնականում կապված են եղել վեբ-կայքի հետ (82%), ինչպես նաև բջջային սարքերում հավելվածների աշխատանքի (16%):
Խնդիրները նկատվել են ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Ճապոնիայում, եվրոպական մի շարք քաղաքներում և այլն:










