Tesla-ն արգելել է իր աշխատակիցների մուտքը սոցկայք, որտեղ նրանք կարող են բողոքել աշխատանքային պայմաններից
Ամերիկյան Tesla մեքենաշինական ընկերությունը սկսել է արգելափակել իր աշխատակիցների մուտքը Blind սոցկայք, որպեսզի վերջիններս դրանց միջոցով չբողոքեն գործատուներից, գրում է Engadget հարթակը:
Նշվում է, որ ընկերությունն աշխատակիցների մուտքը հարթակ արգելափակում է կորպորատիվ փոստի միջոցով: Արդյունքում աշխատակիցները չեն կարող հաստատել, որ իսկապես Tesla-ի համար են աշխատում:
Ընկերությունն առայժմ չի մեկնաբանել տեղեկությունները:
Blind-ն անանուն սոցկայք է, որը թույլ է տալիս այս կամ այն ընկերության աշխատակիցներին բարձրաձայնել աշխատավայրում եղած խնդիրների կամ իրենց բողոքների մասին:










