YouTube-ն այսուհետ կարգելափակի այն տեսանյութերը, որոնցում խոսվում է որևէ մարդու՝ մեկ այլ մարդուց առավել լինելու մասին

15:35 • 06.06.19

YouTube կայքն այսուհետև կարգելափակի այն տեսանյութերը, որոնցում խոսվում է որևէ մարդու՝ մեկ այլ մարդուց առավել լինելու մասին։ Փոփոխությունների մասին տեղեկանում ենք կայքի պաշտոնական բլոգից։

Արգելքը կգործի այն տեսանյութերի համար, որոնցում արդարացվում է խտրականությունը, մեկուսացումն ու սեգրեգացիան՝ հիմնված տարիքի, սեռի, ռասայի, կաստայի, կրոնի, սեռական կողմնորոշման և վետերանի կարգավիճակի վրա։

Կարգելափակվեն նաև ազգայնամոլական գաղափարներ քարոզող, ինչպես նաև Հոլոքոստը, դպրոցներում հրաձգությունները և դաժանության այլ տիպի գործողություններն արդարացնող տեսանյութերը։

Կայքի բլոգում ասվում է, որ նոր համակարգը կգործի առաջիկա ամիսներին, իսկ մինչ այդ նման տեսանյութերը կայքից կհեռացվեն պատահականության սկզբունքով։

 

YouTube-ն այսուհետ կարգելափակի այն տեսանյութերը, որոնցում խոսվում է որևէ մարդու՝ մեկ այլ մարդուց առավել լինելու մասին