ԱՄՆ-ում բժիշկը ցավազրկող միջոցներով 25 մարդ է սպանել

05:30 • 06.06.19

ԱՄՆ-ի Օգայո նահանգում գործունեություն ծավալած բժիշկ Ուիլյամ Հյուզելին մեղադրանք է առաջադրվել` 25 մարդու կյանք խլելու համար: Նա չարաշահել է ցավազրկող միջոցների չափաբաժինը, որն էլ ճակատագրական է եղել հիվանդների համար: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:

Նշվում է, որ սպանությունների մեծամասնությունը կատարվել է այլ բժիշկների ձեռքով` Հյուզելի հրահանգով: Նրանք, սակայն, պատասխանատվության չեն ենթարկվի: Նշվում է նաև, որ հիվանդների մահերը գրանցվել են 2015-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում:

Հյուզելն իր մեղքը չի խոստովանում: Նա հայտարարել է, թե մտածել է միայն մահացող հիվանդների հարմարավետության մասին:

ԱՄՆ-ում բժիշկը ցավազրկող միջոցներով 25 մարդ է սպանել