ԱՄՆ-ն էլեկտրամագնիսական հրանոթ է փորձարկել

23:26 • 06.06.19

ԱՄՆ ռազմածովային ուժերը նոր տեսակի էլեկտրամագնիսական հրանոթ են փորձարկել: Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, արկը հաջողվել է արձակել 7400 կմ/ժամ արագությամբ:

Փորձարկումները իրականացվել են հյուսիսարևմտյան ռազմական փորձադաշտում, որտեղ բալիստիկ հատկանիշներից բացի գնահատվել է նաև զենքի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Պարբերականի տվյալներով՝ էլեկտրամագնիսկան հրանոթի վերջերս իրականացրած փորձարկումների ընթացքում հաջողվել է մինչև 6 Մախ արագություն զարգացնել, որը վեց անգամ գերազանցում է ձայնի արագությունը:

Հաղորդվում է նաև, որ շուտով նախատեսվում է նոր զենքի փորձարկումն իրականցնել նավերում:

 

 

ԱՄՆ-ն էլեկտրամագնիսական հրանոթ է փորձարկել