Հայտնի են դարձել Թուրքիային ռուսական С-400 համակարգերի մատակարարման ժամկետները
ՌԴ «Ռոստեխ» պետական ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովը հայտարարել է, որ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Թուրքիա կմերկնարկի երկու ամսից:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, նման հայտարարություն է արվել Պետերբուրգյան համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում: Չեմեզովի խոսքով՝ արդեն ձևակերպվել է վարկն, ու կատարվել են նախանական վճարումները:
«Վարկային գումարներն արդեն ծասխվել են, տեխնիկան արտադրվել է», - ընդգծել է Չեմեզովը:
Վերջինս հավելել է, որ Ռուսաստանն ավարտել է թուրք մասնագետների վերապատրաստումը С-400 համակարգերով աշխատելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պենտագոնի ղեկավարը կասեցնում է թուրք օդաչուների ուսուցումը F-35 կործանիչներով աշխատելու համար, քանի դեռ Թուրքիան չի մտափոխվել ռուսական զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման հարցում:










