Թրամփը Լուսինը «Մարսի մաս» է անվանել ու արժանացել օգտատերերի ծաղրին

13:55 • 08.06.19

 

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում Լուսինը Մարսի մաս է անվանել:

ԱՄՆ առաջնորդը ՆԱՍԱ-ին կոչ է արել դադարել խոսել Լուսին ուղևորվելու մասին, ինչը «մենք արել ենք դեռ 50 տարի առաջ», և կենտրոնանալ առավել մասշտաբային ծրագրերի վրա, ինչպիսին է, օրինակ, դեպի Մարս թռիչքը: Թրամփը պարզաբանել է, որ «Լուսինը դրա մասն է»:

Օգտատերերի աչքից չի վրիպել նախագահի գրածը:

«2019 թվականի հունիսի 7. Օր, երբ Լուսինը դարձավ Մարսի մաս»,- գրել է օգտատերերից մեկը:

«Մենք նախագահ ենք ընտրել մեկին, որն իմ 4-ամյա որդուց վատ գիտի աստղագիտություն»,- գրել է մեկ այլ օգտատեր:

Որոշ օգտատերեր էլ փորձել են ԱՄՆ նախագահին նկարներով ցույց տալ Լուսնի ու Մարսի տարբերությունը:

 

Посмотреть изображение в Твиттере

 

Թրամփը Լուսինը «Մարսի մաս» է անվանել ու արժանացել օգտատերերի ծաղրին