Ամեն տարի մինչև 12 մլն տոննա պլաստիկ է հայտնվում օվկիանոսում

20:13 • 08.06.19

Ամեն տարի համաշխարհային 5-12 մլն տոննա պլաստիկ է հայտնվում օվկիանոսում: Корреспондент-ի փոխանցմամբ՝ օվկիանոսների համաշխարհային օրվան (հունիսի 8) ընդառաջ տեղեկացրել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի մամլո հաղորդագրությունը:

Միկրոպլաստիկը, որը կազմում է օվկիանոսում ողջ աղբի մեկ երրորդը, սննդի հետ միասին ներթափանցում է կենդանի օրգանիզմների մարմիններ:

Համաշխարհային կազմակերպությունից նշում են, որ օվկիանոսների էկոհամակարգերի իրավիճակի վրա ազդում են նաև կլիմայի գլոբալ փոփոխությունները և մթնոլորտում ածխաթթու գազի կենտրոնացման բարձրացումը:

Վերջին 50 տարում մթնոլորտում զգալիորեն ավելացել է ածխաթթու գազի կենտրոնացումը, ինչին նպաստել են կլիմայական փոփոխությունները, հանածո վառելիքի այրումը և անտառահատումները:

Օդում այդ նյութերի կենտրոնացման բարձրացման հետևանքով տառապում են օվկիանոսի բնակիչները, որոնք հանդիսանում են սննդի շղթայի հիմքը:

Նշվում է, որ խոշոր գիշատիչ ձկնատեսակների 90 տոկոսն այլևս չի վերականգնվի և չի հասնի նախկին թվաքանակին:

Ամեն տարի մինչև 12 մլն տոննա պլաստիկ է հայտնվում օվկիանոսում