Իսրայելցի գիտնականները բիոպլաստիկ են ստեղծել, որը բավականին արագ քայքայվում է օվկիանոսում (տեսանյութ)

09:20 • 08.06.19

Իսրայելում՝ Թել Ավիվում, գիտնականների խումբը բիոպլաստիկ է ստեղծել, որը բավականին արագ քայքայվում է օվկիանոսում, գրում է tsn.ua-ն:

Նյութը ստեղծվել է պոլիմերի հիմքով, որն արտադրվում է ջրիմուռներով սնվող ծովային միկրոօրգանիզմների կողմից:  

Նյութի ստեղծողները վստահ են, որ, հայտնվելով օվկիանոսում, այն արագորեն կքայքայվի, սակայն կարևոր նախապայման է ջրում ջրիմուռների առկայությունը:

Բիոպլաստիկի հումքի արժեքը մեկ կիլոգրամի համար մեկ դոլար է: Դրանից կարելի է հեղուկների համար նախատեսված շշեր, ինչպես նաև ուտելիքի համար կոնտեյներ ստանալ:


Իսրայելցի գիտնականները բիոպլաստիկ են ստեղծել, որը բավականին արագ քայքայվում է օվկիանոսում (տեսանյութ)