Google և Facebook ընկերություններին մեղադրել են մենաշնորհի համար

13:26 • 10.06.19

ԱՄՆ կոնգրեսական Դևիդ Չիչիլինին հայտարարել է, որ Կոնգրեսը որոշել է բացահայտել Amazon, Apple, Facebook և Google ընկերությունների՝ գերիշխող դիրք զբաղեցնելու պատճառները, հաղորդում է Fox News-ը:

Նրա խոսքով՝ Google-ը վերահսկում է բջջային հեռախոսներով որոնումների 94%-ը, իսկ Facebook-ն աշխարհում ամենախոշոր սոցկայքն է:

Կոնգրեսականը հավելել է, որ նման ցուցանիշները տվյալ ընկերություններին ոլորտի մենաշնորհման համար կասկածելու հնարավորություն են տալիս: Նա ընդգծել է, որ հետաքննությունը թույլ կտա կոնգրեսականներին «մենաշնորհման էքսցեսներից» խուսափելու միջոցներ գտնել:

Ավելի վաղ Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը հերքել էր մենաշնորհի վերաբերյալ մեղադրանքները՝ Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից ընկերության նկատմամբ ստուգումների որոշումն անարդարացի համարելով:

Google և Facebook ընկերություններին մեղադրել են մենաշնորհի համար