ԱՄՆ-ի գիտնականները նշել են երիտասարդների վաղաժամ մահացության ևս մեկ պատճառ
ԱՄՆ-ի սննդի հասարակական ընկերության գիտնականները պարզել են սրտանոթային հիվանդությունների հետևանքով միլիոնավոր երիտասարդների վաղաժամ մահացության պատճառներից ևս մեկը: Այս մասին տեղեկացնում է Medicalxpress-ը:
Հետազոտությունների արդյունքում հայտնի է դարձել, որ մահացության 7 դեպքերից 1-ը տեղի է ունեցել մրգերի ոչ բավարար քանակությամբ օգտագործման հետևանքով, իսկ 12 դեպքից 1-ը` օրգանիզմում բանջարեղենի անբավարար քանակությունից:
Նշվում է, որ մրգերի և բանջարեղենի ոչ բավարար քանակությամբ օգտագործումն ազդում է երիտասարդների վրա, հատկապես` տղամարդկանց: Գիտնականները պարզաբանել են, որ մրգերն ու բանջարեղենը համարվում են բջիջների, կալիումի, մագնեզիումի, հակաօքսիդանտների և ֆենոլների աղբյուր, որոնք նվազեցնում են արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը:
Մասնագետներն ընդգծել են, որ մարդը միջինն օրական պետք է ուտի առնվազն 300 գրամ միրգ և 400 գրամ բանջարեղեն:










