Uber-ը ցույց է տվել իր օդային տաքսին՝ ներսից (լուսանկարներ, տեսանյութ)
Տաքսի պատվիրելու Uber առցանց ծառայությունը Վաշինգտոնում Elevate ամենամյա միջոցառման ժամանակ նոր մանրամասներ է ներկայացրել իր օդային տաքսու՝ «Uber Air»-ի վերաբերյալ:
Ինչպես գրում է dailymail.co.uk-ը, ընկերությունը հանրությանը հնարավորություն է ընձեռել տեսնելու իր օդային տաքսու ներքին հատվածը, որը, ինչպես սպասվում է, նախատեսված է մինչև 4 ուղևորի տեղափոխման համար:
Նշվում է, որ «Uber Air» ծառայությունը հասանելի կդառնա մինչև 2023 թվականը՝ փորձարկումներից հետո, որոնք տեղի կունենան 2020 թվականին:
Դեռ հայտնի չէ՝ որքան կարժենա ուղևորությունը, սակայն ընկերությունն ակնկալում է, որ այն ավելի էժան կլինի, քան ուղղաթիռով ուղևորությունը:
















