BMW-ն գաղտնազերծել է 8 Series Gran Coupe կուպեն (լուսանկարներ)
Գերմանական BMW ընկերությունը ներկայացրել է 8 Series Gran Coupe չորս դռնանի կուպեն, որը տվյալ շարքի ամենաթանկարժեք տարբերակն է:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, երկու դուռ և հինգ նստատեղ ավելացնելու համար գերմանական մեքենաշինական հսկան 9 դյույմով երկարացրել է կուպեն: Մեքենայի չափսերի մեծացման արդյունքում առավել շատ տեղ է հատկացվել հետևի նստատեղերին, որոնք ստացել են 7.1 դյույմ հավելյալ տարածք ոտքերի և 7.7 դյույմ՝ ուսերի համար:
Մեքենան համալրված է 3.0 լիտր ծավալային, 6 մխոցային տուրբոշարժիչով, որը 340 ձիաուժ հզորություն է զարգացնում և ունի ընտրության հնարավորություն՝ ետնաքարշակ կամ լիաքարշակ համակարգի միջև: Բոլոր տարբերակներն աշխատում են «ավտոմատ» 8-աստիճան փոխանցման տուփով:
Մեքենայի գինը կկազմի 84 900 դոլար: Արտադրությունը նախատեսվում է սկսել այս տարվա հուլիսին, իսկ վաճառքի համաշխարհային մեկնարկը կտրվի սեպտեմբերին:.jpg?1560960630422)
.jpg?1560960637565)
.jpg?1560960644326)
.jpg?1560960651229)
.jpg?1560960660526)










