1,8 մլն դոլար. Aston Martin-ը ներկայացրել է Ջեյմս Բոնդի նոր շքեղ մեքենան (լուսանկարներ)
Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող Aston Martin բրիտանական ընկերությունը ներկայացրել է հայտնի կինոհերոսի՝ գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի նոր մեքենան:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 1,8 մլն դոլարանոց նորույթը կոչվում է Aston Martin Valhalla: Ավելի քան 320 կմ/ժ արագություն զարգացնող փոխադրամիջոցը հիբրիդային հիպերքար է, որը վարելու է Բոնդի դերակատար Դենիել Քրեյգը:
Մեքենան փոխարինելու կգա Բոնդի մասին նախորդ ֆիլմում նկարահանված Aston Martin DB10-ին:
Մեքենայի սերիական արտադրությունը կսկսվի 2021թ.: Այն կարտադրվի 500 օրինակով:













