Microsoft-ը կարող է 25 տարվա մեջ առաջին անգամ համակարգիչների ստեղնաշարին նոր կոճակ ավելացնել

16:43 • 19.06.19

Microsoft ընկերությունը դիտարկում է համակարգիչների ստեղնաշարի վրա նոր՝ Office կոճակ ավելացնելու հնարավորությունը, հաղորդում ՝ The Verge-ը:

Նոր կոճակը կփոխարինի Windows կոճակին և կօգնի արագ մուտք գործել Microsoft Office-ի հավելվածներ:

Այժմ ընկերությունը հարցում է անցկացնում նոութբուքերի ստեղնաշարերի վրա նման կոճակ ավելացնելու անհրաժեշտության մասին:

Նշենք, որ վերջին անգամ ընկերությունը համակարգիչների ստեղնաշարում փոփոխություն է արել 1994թ.-ին, երբ ավելացվել է Microsoft Natural կոճակը, հետևաբար նոր գաղափարի իրագործման դեպքում սա 25 տարվա մեջ համակարգիչների ստեղնաշարի փոփոխության առաջին դեպքը կլինի:

Microsoft-ը կարող է 25 տարվա մեջ առաջին անգամ համակարգիչների ստեղնաշարին նոր կոճակ ավելացնել